ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Հզորացումը նաև քաջարի ոգու միջոցով է լինում

Հզորացումը նաև քաջարի ոգու միջոցով է լինում
01.04.2025 | 09:24

Բաքվի բռնապետի բաշիբոզուկները ի ցույց են դնում իրենց հայատյացությունը, որը մանկապարտեզից սերմանվել է իրենց մեջ։ Հայկական բնակավայրերի, ավելի կոնկրետ՝ տների ուղղությամբ կրակոցները ցցուն օրինակ են, որ նրանք երբեք խաղաղ չեն կարող ապրել հայերի հետ, քանի որ հայերին իրենք դիտարկում են այս արևի տակ տեղ չունեցողների։

Ո՞րն է այս ամենի ելքը։ Կա մեկ ճանապարհ, և այդ ճանապարհի անունն է ուժեղացում, հզորացում, մնացած ամեն ինչը թիթեռ նկարել է: Իսկ ուժեղացումն ու հզորացումը նաև ոգու, քաջարի ոգու, անվախ ոգու միջոցով է լինում: Տղերքի ոգին աննկարագրելի բարձր է, ուժեղ է, մնում է, որ թիկունքում էլ դա լինի:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ